Ինչպես շատ այլ երևույթներ, կայքերից կամ ֆորումներից օգտվելու մշակույթը ևս մեզ մոտ չի զարգանում քաղաքակիրթ աշխարհին համընթաց: Սկսած այն պահից, ինչ հայ ֆուտբոլիստներից շատերը տեղափոխվեցին արտասահմանյան ակումբներ, դրանց կայքերն ու ֆորումները պարզապես հեղեղվեցին աշխարհի տարբեր ծայրերում ապրող, հիմնականում նույն մտածելակերպի տեր հայերով, որոնց գրառումները կարդալիս միակ հարցը, որ կարող է առաջանալ. որտեղի՞ց այսքան անգործ և անգրագետ մարդ մեր ազգի մեջ: Բավական է՝ “Շախտյորի” պաշտոնական կայքում հրապարակվի որևէ փոքրիկ լուր Մխիթարյանի կամ, առհասարակ, ակումբի ցանկացած խաղացողի մասին, և տարբեր անկյուններից միանգամից հայտնվում են հարյուրավոր հայեր և սկսում են բոլորին համոզել, որ Հենոն լավագույնն է: Բայց համոզելուն էլ ձևեր կան: “Heno luchi”, “Nikto tak ne igraet v futbol kak nash Heno” կամ “Heno siljnee braziljskix obezyan” լատինատառ ռուսերենով արտահայտությունները, հավատացեք, ոչ մի բանով չեն ստիպելու ուկրաինացիներին մտածելու, որ Մխիթարյանն, իրոք, լավագույնն է: Փոխարենը, նրանց մոտ էլ ավելի են արմատավորելու թերարժեքությամբ տառապող ազգի մասին պատկերացումները:
Այդպիսի գրառումներ կատարողները այնքան թերահաս և ճղճիմ են, որ բոլոր հնարավոր միջոցներով ուղղակիորեն ոչնչացնում են ցանկացած այլընտրանքային տարբերակ: Եթե որևէ հարցման մասնակիցների մեջ ներկա է Մխիթարյանի անունը, ապա հավատացած եղեք, որ հենց նա էլ կհաղթի այդ մրցույթում, ու կապ չունի՝ նա խաղացել է 5 րոպե, թե 90, խփել է 10 գոլ, թե ընդհանրապես չի խփել: Այդպես եղել է, կա և կմնա: Բայց Մխիթարյանը գոնե իրոք ակումբի առաջատար և կարևոր խաղացողներից մեկն է, և շատ հաճախ նրա խաղը կամ խփած գոլը իրոք լավագույնն է լինում այս կամ այն ժամանակահատվածում, իսկ ի՞նչ կասեք նրան, որ մի քանի տարի առաջ Դոնեցկի “Մետալուրգի” կազմում 3-4 րոպե անցկացնող և ոչնչով աչքի չընկնող Արարատ Առաքելյանը կամ Սամվել Մելքոնյանը պարբերաբար ճանաչվում էին հանդիպման լավագույն խաղացող: Ինչ-ինչ, բայց ձայներ “լցոնելու” հարցում մեզ հավասարը դժվար թե գտնվի աշխարհում:
Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որ իր վստահ խաղով և համեստ կեցվածքով վաղուց է դարձել նաև ուկրաինացի երկրպագուների սիրելին, սակայն մեր “երկրպագուների” այսպիսի պահվածքի հետևանքով այդ սերը շատ շուտով կարող է վերածվել հակակրանքի: Բանը հասավ նրան, որ “Շախտյորի” պաշտոնական կայքը հերթական հարցման ժամանակ այսպես ձևակերպեց հարցը. “Ո՞վ, բացի Մխիթարյանից, կդառնա այս մրցաշրջանում “Շախտյորի” առաջին գոլի հեղինակը”: Իսկ հարցման մասին մեկնաբանություն-բացատրության մեջ նշվում էր, որ սա արվում է այն պատճառով, որ հայ երկրպագուները ուղղակի հնարավորություն չեն տալիս մյուս մասնակիցներին արժանանալու ինչ-որ մրցանակի: Կարելի է միայն հիանալ ուկրաինական ակումբի կայքի ղեկավարության դրսևորած համբերությամբ և շնորհակալություն հայտնել քիչ թե շատ մեղմ և հումորային ձևակերպման համար:
Բայց ամենազավեշտալին այն է, որ վերոնշյալ երկրպագուները գտան նաև այս իրավիճակից դուրս գալու ճանապարհը: Նեղանալով կայքի ղեկավարության “անարդարացի” որոշումից՝ կայքի հայ այցելուները որոշեցին վրեժխնդիր լինել և տապալել քվեարկությունը: Այդ նպատակով նրանք սկսեցին միասնաբար քվեարկել թիմի պահեստային խաղացողներից Չիժովի օգտին, որը թիմի հիմնական կազմում հայտնվում է նույնքան հաճախ, որքան, օրինակ, ուկրաինացին սեղան է նստում առանց իր սիրելի սալի: Եվ Չիժովն իր “մոլի” երկրպագուների շնորհիվ կարճ ժամանակում բարձրացավ առաջին հորիզոնական: Գյուղ կանգնի՝ գերան կկո՞տրի: Ոչ: Կարծում եմ՝ ավելի տեղին կլինի հիշել “Միմինո”-ի հերոսներից պրոֆեսոր Խաչիկյանի արտաբերած նախադասությունը. “Ձեզ նմանները խայտառակում են ռեսպուբլիկան”:
Lavn er, halal a!
Hayko, ba tesel eir vor Shakhtari sayti komment anoxneric mek@ Hayrapetyani ejum asum er hnaravor chi Ribkayin Hayastani qaxaqaciutyun tal u Berezovskun poxarinox sarqel?
Նորմալ ա ապեր, ասում եմ էլի հիվանդ երևակայությունը չափեր չի ճանաչում
Հայկո ջան, շատ լավ կլիներ, որ մեր անիմաստ լցոնումների վարպետները կարդային գրածդ: Я им адин умни веш скажу, как говорил грузинский политик, вор в законе и доктор филологических наук Джаба Иоселиани – вы лучше идите домой и лобио приготовьте поесть, а то футбол – это вам не лобио кушать
Արկո ջան, դե ես իմ ուժերի սահմաններում տարածել եմ՝ իմանալով հանդերձ, որ իրանց նմանների մոտ էտ բան չի փոխելու, բայց դե համենայնդեպս անդուր երևույթ ա, որի մասին լռել էլ չի կարելի
hamadzayn em lriv
Chisht mtqera grvac. Hexinakin bravo