“Արմենիա” հեռուստաընկերությունն առաջիններից էր մեր հանրապետությունում, որ սկսեց ցուցադրել եվրոպական ֆուտբոլ՝ Չեմպիոնների Լիգա, իսկ ավելի ուշ՝ նաև Իտալիայի Ա Սերիա: Հետագայում “Արմենիան” սկսեց ցուցադրել նաև Իսպանիայի և Անգլիայի առաջնությունները, և ստացվեց այնպես, որ հատկապես շաբաթ-կիրակի օրերը հեռուստաընկերության եթերը գրեթե անդադար լցված էր ֆուտբոլով և Սուրեն Բաղդասարյանով: Բացի դրանից, “Արմենիայի” “Ժամը” լրատվականում աշխատում էր Կարեն Մաթոսյանը, որը լավ թե վատ, բայց ամեն օր մարզական լուրեր էր հաղորդում թողարկման վերջում: Ժամանակի հետ հեռուստաընկերության ղեկավարները որոշեցին, որ այլանդակ ազատամտություն, համատարած այլասերում ու “ռազբոռկաներ” քարոզող սերիալների նկարահանումը և մատուցումը ավելի ազգանպաստ և շահութաբեր գործ է, քան ինչ-որ ֆուտբոլների ցուցադրումը, և “Արմենիայի” եթերից իսպառ վերացավ ֆուտբոլը, իսկ “Ժամը” լրատվականից էլ՝ մարզական բլոկը: Վերջին տարիներին “Ժամը”-ի սպորտը կրկին վերականգնվել է, սակայն արդեն չկա առանձին մեկը, որ կտեղեկացներ մարզական նորությունների մասին: Թողարկման վերջում հաղորդավարն ուղղակի հայտնում է, որ մարզական մեկ լուրի կարող ենք ծանոթանալ կարճատև ընդմիջումից հետո: Սկսվում է սպորտի գործընկեր “Վիվասել-ՄՏՍ”-ի գովազդը, ավարտվում է և…, և ի՞նչ: Որպես կանոն, այդ մեկ լուրը լինում է այնպիսի մի իրադարձության մասին, որը կամ ընդհանրապես կապ չունի Հայաստանի հետ, կամ եթե ունի էլ, արդեն այնքան հնացած է, որ ոչ մեկի չի հետաքրքրում: Ես այսքան ժամանակ ու էներգիա չէի վատնի այս ամենին անդրադառնալու համար, եթե մի քանի շաբաթ առաջ ականատես չլինեի “Արմենիայի” եթերում վերջին շրջանի ամենաճչացող դրվագին:
Ժամանակակից տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս այլևս չսպասել մարզական լուրերի թողարկումներին և համացանցում դիտել քո ուզած մարզական իրադարձության հետաքրքիր դրվագները: Այդուհանդերձ, երբ Հայաստանի հավաքականը փայլուն ոճով ջախջախեց Սլովակիայի ընտրանուն, հաջորդ օրը ցանկություն կար այդ ամենը տեսնել նաև մեր հայկական ալիքներով և լսել մեկնաբանություններ կատարվածի վերաբերյալ: Հ1-ի կամ Շանթի պարագայում ոչ մի կասկած չկար: Հիմնական հարցը, որ մտահոգում էր ինձ՝ “Արմենիան” կխոսի՞ այդ մասին, թե չէ: Եվ ահա, առավոտյան “Ժամը” մոտենում է ավարտին, սկսվում է մարզական լուրը: Հաղորդավարուհին առույգ ձայնով սկսում է իր խոսքը. “Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում…”: “Այոոոո, հիմա կխոսեն մեր մասին”,- ուրախանում եմ ես և լարում ուշադրությունս ու ի՞նչ: “Ադրբեջանի հավաքականը 3-2 հաշվով հաղթել է Ղազախստանի հավաքականին… Այսօր այսքանը:” Վատ չի՞, չէ: Մեր հավաքականը 20 տարվա մեջ առաջին անգամ փայլուն հաղթանակ է տարել մրցակցի հարկի տակ, իսկ մենք խոսում ենք, այո, այո, Ադրբեջանի հավաքականի մասին:
Ես հասկանում եմ, որ Հայաստանի ամենահարուստ հեռուստաընկերություններից մեկը երևի ֆինանսական միջոցներ չունի մարզական լրագրող պահելու համար: Վերջիվերջո, դա իրենց գործն է, բայց հայկական հեռուստաընկերության լրատվական ծրագրում աշխատողները գոնե հայ լինել պարտավոր ե՞ն: Իսկ եթե հայ են, ինչպե՞ս կարելի է այդպիսի փառահեղ հաղթանակից հետո խոսել Ադրբեջանի հավաքականի մասին: Էլ ինչի՞ համար եք դուք կրում “Արմենիա” հպարտ անունը, եթե այդպիսի առիթով էլ չեք խոսելու Հայաստանի մասին: Ավելի հեշտ չէ՞ր հեռուստաընկերության անունը դնել “Ադրբեջան”: Մենք էլ կիմանայինք, որ դա ադրբեջանական կամ առնվազն ադրբեջանամետ ալիք է, և շատ բան չէինք պահանջի ու սպասի: Իսկ սպորտի հետ հատկապես ո՞ր մասով է գործընկերություն անում “Վիվասել-ՄՏՍ”-ը, ուղղակի անհասկանալի է: Ինչի՞ համար է վճարում: Երևի, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները թողած, լսենք եվրոպացի ու ամերիկացի մարզիկների սանրվածքի կամ ժամանցի վայրերի մասին, իսկ Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակից հետո “հիանանք” ադրբեջանական ֆուտբոլի վերջին “ձեռքբերումներով”:
Petq a uxxaki ushadrutyun chdarcnel dran u izur tex@ chnervaynanal.
Hima menq unenq 2 lav futbolayin haxordum, 5 tarber aliqnerov cuyc en talis 7 arajnutyunner, gumarac Shantov EL-n u H1-ov CHL-n.
Mi xosqov, halal a en aliqnerin voronq lusabanum en futbol@, krknaki halal a vor naev anushadrutyan chen matnum mer futbol@.
Che Vako, ushadrutyun chdarcnelov et aratavor erevuyt@ ksharunaki ira magilner@ qcel stex @ndex, hakarak@ amen mek@ ir ujeri neraci chapov petk a porci demn arnel